«Մեր պահանջն է չեղյալ հայտարարել ուսման վարձվճարների թանկացումը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդօմանը հայտարարել է ԵՊՀ համալսարանի ուսանող ակտիվիստ Գրիշա Էձգերիձեն:

«Մեր պահանջն է չեղյալ հայտարարել ուսման վարձվճարների թանկացումը' մինչ Կառավարության կողմից խոստացված զեղչերի կիրառումը: Բողոքի ցույցերը իրենց մեկնարկը կստանան սեպտեմբերի 2-ից: Մենք պատրաստ ենք պայքարել մեր իրավունքների համար»:

Ակտիվիստ, ԵՊՀ ուսանող Արմինե Կարապետյանն էլ իր հերթին նշեց, որ նրանք չեն պատրաստվում դասադուլ անել, դա կլինի միայն ծայրահեղ դեպքում:

Էձգերիձեն հայտնեց, որ ԵՊՀ աշխատակազմը պատրաստվում է դիմել Սերժ Սարգսյանին' ստանալու համար պատասխան, թե ինչու են ուսանողների վարձավճարները թանկանում, իսկ դասախոսների աշխատավարձը միայն 5%-ով է ավելանում:

Ա. Կարապետյանը նշեց նաև, որ եթե հիմնավոր պատճառներ ստանան վարձավճարներ վերաբրյալ, ապա, միգուցե, զիջեն, բայց այս պահին թանկացումը անհիմն է համարվում: Նույնիսկ ուսանողի աշխատելու դեպքում գումարը չի բավականացնելու»:

Ակտիվիստները, անդրադառնալով իրենց ընտանիքների սոցիալական վիճակին, նշեցին, որ իրենց ընտանեկան բյուջեն թույլ չի տալիս վճարել այդքան մեծ գումար, ուստի՝ ծնողները ստիպված են եղել մեկնել արտագնա աշխատանքի: Իսկ այստեղից հետևություն, որ օր օրի ճամպրուկ կապողների թիվն ավելանալու է: