Ռուսաստանում առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում լայնամասշտաբ բողոքի ցույցեր չեն լինի, բայց դրանք կվերսկսվեն գարնանը, հայտարարել է Նավալնիի տարածաշրջանային շտաբների ցանցի ղեկավար Լեոնիդ Վոլկովը: «Նավալնիի շտաբային ցանցը առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում չի կազմակերպի համառուսական նոր գործողություններ, բայց դա անպայման անելու է գարնանը», - ասել է Վոլկովը:
ՌԴ֊ում չարտոնված բողոքի ցույցերը տեղի ունեցան հունվարի 23-ին՝ տարբեր քաղաքներում, և շարունակվեցին 31-ին'չնայած իշխանությունների բազմաթիվ նախազգուշացումներին, ինչպես նաև Ալեքսեյ Նավալնիի վերաբերյալ դատարանի որոշումից հետո' փետրվարի 2-ին: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չհամաձայնեցված գործողությունների կազմակերպիչներին սադրիչներ էր անվանել: Երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինը շեշտել էր, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի կարծիք հայտնելու, բայց «այն ամենը, ինչը դուրս է օրենքից, ոչ միայն անարդյունավետ է, այլ նաև վտանգավոր»՝ առավել ևս, որ դրանց մասնակցում են անչափահասներ։ Դմիտրի Մեդվեդևն իր հերիթն համաճարակի ընթացքում մարդկանց չարտոնված գործողությունները «ծայրահեղ ցինիկ» էր անվանել։