Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանում բողոքի ցույցերը չեն ապակայունացնի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և չեն սպառնա տարածաշրջանի երեք երկրների ղեկավարների միջև համաձայնության կետերի իրագործմանը, հայտնում է Ռիա Նովոստին:
«Հուսով ենք, որ Հայաստանում իրադարձությունները չեն հանգեցնի իրավիճակի ապակայունացմանը, ինչը, ի թիվս այլ բաների, կսպառնա ստորագրված հայտարարությանը», - ասել է ՌԴ Արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն: