Կրեմլը տագնապով է հետևում, թե ինչ է կատարվում այս պահին Հայաստանում, բայց այն համարում է այն երկրի ներքին գործը, որը Կովկասում Ռուսաստանի Դաշնության կարևոր և սերտ դաշնակիցն է, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ինչպես հայտնի է, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հինգշաբթի օրը պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և զգուշացրել է, որպեսզի իշխանությունը իր ժողովրդի դեմ ուժ չկիրառի: Փաշինյանը զինված ուժերի՝ իր հրաժարականի պահանջից հետո աշխատանքից ազատել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: Նախորդ օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Փաշինյանի առաջարկով, աշխատանքից ազատել էր զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ «Մենք տագնապով ենք հետևում Հայաստանում իրավիճակի զարգացումներին: Մենք դա համարում ենք բացառապես Հայաստանի՝ Կովկասում մեր շատ կարևոր և մերձավոր դաշնակցի ներքին գործը», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: