«Մենք հետևում ենք Հայաստանում վերջին իրադարձություններին»,- օկուպացված Արցախի Իվանյան գյուղում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է APA-ն:
«Մենք տեսնում ենք, որ փորձեր են արվում տարածքային պահանջներ ներկայացնելու մեր նկատմամբ։ Ուստի մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի։ Իհարկե, առաջին հերթին մենք պետք է ավելի հզորացնենք մեր բանակը և մենք դա անում ենք»,- հայտարարել է Ալիևը։