Ինչպես հայտնում է ria.ru-ն, Կրեմլը համակ ուշադրությամբ հետևում է Ուկրաինայի իրադարձություններին, սակայն նախկինի պես հավատարիմ է մնում չմիջամտելու սկզբունքին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Կրեմլը խիստ ուշադրությամբ հետևում է Ուկրաինայի իրադարձություններին, և մենք անպայման այդ ամենի վերաբերյալ մեր վերաբերմունքը կմեկնաբանենք, սակայն ավելի ուշ: Գլխավոր սկզբունքն այն է, որ չմիջամտենք Կիևում ընթացող իրադարձություններին»,-ասել է Պեսկովը:

 

Խնդրանքին' մեկնաբանել ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկությունները, թե իբր ՌԴ առաջնորդը նախօրեին չի կարողացել հեռախոսով Յանուկովիչի հետ զրուցել զբաղված լինելու պատճառով, Պուտինի քարտուղարը պատասխանել է, որ նրան այդ մասին ոչինչ հայտնի չէ:

 

Դիտվել է 21 անգամ: