Հայաստանի ԱԳ նախարարությունն ուշադիր հետեւում է Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին:
Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ուշադիր հետեւում ենք Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին եւ հուսով ենք, որ իրադրությունը խաղաղ հանգուցալուծում կունենա»:
Հիշեցնենք, որ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն ինքն իրեն երկրի ժամանակավոր նախագահ է հռչակել: Գուաիդոյին որպես Վենեսուելայի ղեկավար ԱՄՆ-ից բացի ճանաչել են նաև Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Գվատեմալան, Հոնդուրասը, Պանաման, Պարագվայը, Պերուն, Վրաստանը, Ալբանիան և մի շարք այլ երկրներ: Թուրքիան հայտարարել է, որ աջակցում է գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին:
Վենեսուելայի պաշտպանության նախարարը կատարվածն անվանել է երկրում օրինական իշխանությունների, ժողովրդավարության ու լեգիտիմ նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ պետական հեղաշրջում: