Գերմանիայի խոշորագույն ավիաընկերությունը՝ Lufthansa-ն, օդաչուների գործադուլի պատճառով, որոնք աշխատապայմանների բարելավում են պահանջում, չեղյալ է հայտարարել գրեթե 4 հազար ավիաչվերթ, որոնք պետք է տեղի ունենային առաջիկա երեք օրվա ընթացքում: Ինչպես սպասվում է, գործադուլը կանդրադառնա 400 հազար ուղեւորների վրա, տեղեկացնում է BBC-ն:

 

Ավիաընկերության ներկայացուցիչները sms-ներ եւ էլեկտրոնային նամակներ են ուղարկել բոլոր նրանց, ովքեր տոմսեր են գնել՝ կոչ անելով ուղեւորներին չժամանել օդանավակայան, եթե նրանց չվերթը չեղյալ է հայտարարված:

 

Ավիաընկերության ղեկավարության եւ բողոքավոր օդաչուների միջեւ տարաձայնությունները քննարկվում են արդեն մի քանի ամիս, սակայն օդաչուների արհմիությունը հայտարարել է բանակցություններում որեւէ առաջընթացի բացակայության մասին:

 

Փորձագետների գնահատումների համաձայն՝ գործադուլը տասնյակ միլիոնավոր դոլար կնստի Lufthansa-ի վրա: