ԱՄՆ-ում ավելի քան 1,600 չվերթ է չեղյալ հայտարարվել չորեքշաբթի օրն Արևելյան ափին սպասվող ձնաբքի պատճառով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Ինչպես հայտնել են երկրի ազգային օդերևութաբանական ծառայությունից, ձնաբքի գլխավոր հարվածը ենթադրաբար կլինի Կենտուկի և Արևմտյան Վիրջինիա նահանգներում, որտեղ սպասվում է մինչև 30 սանտիմետր ձյուն: Այս նահանգների հարևան նահանգներում ձյան շերտի հաստությունը կարող է հասնել 10-25 սանտիմետրի:

 

Արևմտյան Վիրջինիայի նահանգապետ Էրլ Թոմբլինը դեռևս նախօրեին իրականացրել է նահանգի ազգային գվարդիայի պահեստայինների մոբիլիզացում և զգուշացրել է տեղական ինքնակառավարման մարմիններին ոչ միայն ձնաբքին, այլև տաքացումներին պատրաստվելու անհրաժեշտության մասին, քանի որ ձնաբքից հետո ջերմաստիճանը, համաձայն օդերևութաբանների կանխատեսումների, կսկսի բարձրանալ: