Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 50 չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել։ Ինչպես գրում է Gazeta-ն, այդ մասին են վկայում «Яндекс.Расписания» ծառայության տվյալները։
Առավոտյան «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 17, չեղարկվել՝ 30-ը, «Շերեմետևո»-ում հետաձգվել է 3 ավիաչվերթ, «Վնուկովո» օդանավակայանում չեղարկվել է 1 չվերթ։