Մոսկվայի «Վնուկովո», «Շերեմետևո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները, թանձր մառախուղի պատճառով, չեղարկել կամ հետաձգել են 177 չվերթ, հայտնում է Yandex.Respisanie ծառայությունը։
Երեքշաբթի օրը, Մոսկվայի ժամանակով՝ ժամը 10։07-ի տվյալներով՝ Վնուկովոյում 47 չվերթ է հետաձգվել, չորսը՝ չեղարկվել, Դոմոդեդովոյում՝ 56 չվերթ հետաձգվել է, 15-ը՝ չեղարկվել, Շերեմետևոյում թռիչքի է սպասում է 40 չվերթ, իսկ 15-ը չեղարկվել է։
Մոսկվայում և Մոսկվայի մարզում նախորդ գիշեր մառախուղ է ձևավորվել։ Հիդրոօդերևութաբանության կենտրոնում սահմանվել է եղանակային վտանգի դեղին մակարդակ (եղանակը պոտենցիալ վտանգավոր է)։