Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել են 70 ավիաչվերթներ, եւս հինգն ընդհանրապես չեղարկվել են:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, պատճառը Մոսկվայում եղանակային պայմանների կտրուկ վատթարացումն է: Այսպիսով, միայն Դոմոդեդովո օդանավակայանում հետաձգվել են 66 ավիաչվերթներ, եւս մեկը՝ չեղարկվել: Շերեմետևո օդանավակայանում հետաձգվել են 11 ավիաչվերթներ, եւս չորսը՝ չեղարկվել:
Մեկ օր առաջ հայտարարվել էր 450 ավիաչվերթների հետաձգման, եւս 40-ի չեղարկման համար:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԻՆ-ը հայտնել էր Մոսկվայում ամպրոպային անձրևների մասին: Հիդրոմետ կենտրոնում զգուշացրել էին վտանգավորության դեղին մակարդակի մասին: