Ճապոնիայի ափերին մոլեգնած «Ֆիտոու» թայֆունի պատճառով հայտարարվել է փոթորկի նախազգուշացում և չեղյալ է հայտարարվել շուրջ 150 ավիաչվերթ. տեղեկացնում է ABC-ն:
Թայֆունը շարժվում է Օկինավա պրեֆեկտուրայի ուղղությամբ: Ալիքների բարձրությունը հասնում է 10 մետրի, իսկ քամու ուժգնությունը կազմում է վայրկյանում 40 մետր:
Սպասվում է, որ «Ֆիթոուն» իր ուղղությունը կշարունակի չինական Չժենձյան և Ֆուձյան նահանգների ուղղությամբ:
Չինաստանի կենտրոնական օդերևութաբանական ծառայությունը բարձրացրել է թայֆունի սպառնալիքի նախազգուշացումը նարնջագույնից կարմիրի, ինչն ամենաբարձր մակարդակն է: