Ֆրանսիայում տեղի չի ունենա 2020 թվականի Կաննի միջազգային կինոփառատոնը նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այս մասին ասվում է կինոփառատոնի կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Ինչպես հայտնի է, միջոցառումը տեղի էր ունենալու մայիսի 12-ից 23-ը։

«Հիմա մի քանի տարբերակ է դիտարկվում , որոնցից գլխավորը այն 2020 թվականի հունիսի վերջից հուլիսի սկիզբ տեղափոխելն է»,- նշված է հայտարարության մեջ։