ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերեշը հայտարարել է, որ կորոնավիրուսային համավարակը կարող է հանգեցնել համաշխարհային պարենային աղետի, եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն, ստեղծված իրավիճակը կարող է վերածվել պարենային համաշխարհային աղետի», – ասել է Գութերեշը:
Նա նշել է, որ կազմակերպության մասնագետները ներկայում նկատում են ամբողջ աշխարհում կարանտինի սահմանափակումների պատճառով պարենային համակարգերի գործողությունների խափանումները:
Ըստ նրա՝ շատ երկրներ արդեն պարենի պակաս են զգում, և որոշ երկրներում սովի և թերսնման դեպքեր են գրանցվել նույնիսկ մինչև համավարակը:
Անհրաժեշտ միջոցառումների շարքում գլխավոր քարտուղարը առաջարկել է շտապ մշակել դպրոցական սննդից զրկված երեխաներին աջակցելու հարցը: Այժմ աշխարհում այս չափանիշով կա շուրջ 352 միլիոն մարդ: