Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով կիրակի օրն այցելել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների՝ ֆրանսիական հողում գտնվող միակ նացիստական համակենտրոնացման ճամբար, նախազգուշացրել է անցյալի սխալները կրկնելու վտանգավորության մասին: Նրա խոսքով՝ ռասիզմը և հակասեմիտականությունը չեն անհետացել: Այս մասին հայտնել է BBC-ն:

 

Օլանդը մասնակցել է 1945-ին դաշնակիցների կողմից Նացվեյլեր-Շտրուտգոֆ ճամբարի ազատագրման 70-րդ տարելիցի տոնական արարողություններին: