«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մի շարք չվերթներ հետաձգվել են։

Hayastan.news-ը օդանավակայանից տեղեկացավ, որ այս պահի դրությամբ 12 չվերթ է հետաձգվել։

Հետաձգվել են Երևանից դեպի Կապան, Վենետիկ, Աբու Դաբի, Շարժա, Դուբայ չվերթները։ Քիշնև չվերթի համար օդանավակայանից հայտնում են, որպեսզի դիմեն ավիաընկերությանը։

Հետաձգվել են նաև Մոսկվայից, Վենետիկից, Աբու Դաբիից, Շարժայից, Դուբայից, Կապանից դեպի Երևան չվերթները։