Երևան մեկնող Boeing 737 ինքնաթիռը, որն ուներ վայրէջքի սարքերի հետ կապված խնդիրներ, բարեհաջող վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։

«Boeing 737-ը վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ինքնաթիռի վերադարձի պատճառը եղել է առջևի շասսի կառավարման սենսորի խափանումը: