All Nippon Airways ճապոնական ավիաընկերության ինքնաթիռը վերադարձել է Հոկայդոյի օդանավակայան կեղտոտ սրահի պատճառով:
Օդաչուն որոշել է հետ վերադառնալ, երբ ուղևորների սրահում փոշի է բարձրացել: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:
Ավիաընկերությունում պարզաբանել են, որ ուղևորների առողջությունը ամենակարևորն է:
Նշենք, որ հուլիսին All Nippon Airways-ը ընդգրկվեց աշխարհի ամենամաքուր ավիաընկերությունների եռյակում: Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրել են թայվանական EVA Air-ը և ճապոնական Japan Airlines-ը: