Ստամբուլում ուժեղ ձնաբքի պատճառով չեղարկվել է 168 չվերթ: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին' հղում անելով Turkish Airlines ավիաընկերության կայքի հաղորդագրությանը:
Սառցակալման պատճառով թռիչքուղուց դուրս է եկել Բեյրութից Աթաթուրքի օդանավակայան ժամանած Turkish Airlines-ի ինքնաթիռը: Փրկարարները տարհանել են ուղևորներին, վիրավորներ չկան:
Ձնաբքի պատճառով Ստամբուլում նաև առաջացել են բազմակիլոմետրանոց խցանումներ, մեկ օրվա ընթացքում տեղի է ունեցել 841 ճանապարհատրանսպորտային պատահար:
Ստամբուլում, ինչպես նաև մի շարք այլ շրջաններում, ուժեղ ձնաբքի պատճառով փակվել են դպրոցները:
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Ստամբուլում ձնաբուքը կշարունակվի մինչև հինգշաբթի: