Ուկրաինայում գրեթե 350 մարդ դարձել է գրիպի համաճարակի զոհ'հիվանդության սեզոնային բռնկման ընթացքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ուկրաինայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
«2015 թվականի 40-րդ շաբաթվանից սկսած Ուկրաինայում արձանագրվել է 346 վիրուսոլոգիապես հաստատված մահ' գրիպի հետևանքով: Դրանցից 80,9%-ի դեպքում արձանագրվել է H1N1'խոզի գրիպ»,-նշել են նախարարությունում: