Ուկրաինայում ավելի քան 6 հազար մարդ Է զոհվել հակամարտության սկսվելուց ի վեր: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս նոր տվյալները մարտի 2-ին ներկայացվել Է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի վարչությունում:
Վարչության վիջակագրության համաձայն, որը հավաքվել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ, մարտի 2-ի դրությամբ Ուկրաինայում զոհվածների թիվը կազմել Է ավելի քան 6 հազար, ներառյալ մալայզիական Boeing-ի 298 ուղեւորները, եւս շուրջ 14,8 հազար մարդ վիրավորվել Է: Փետրվարի 28-ի տվյալներով՝ զոհվածների թիվը 5809 Էր:
Դրա հետ մեկտեղ վարչությունում ընդգծում են, որ իրական թվերը կարող են շատ ավելի մեծ լինել, քանի որ ՄԱԿ-ի վարչության առաքելությանը չի հաջողվում ամբողջական տեղեկատվություն ստանալ զոհվածների վերաբերյալ:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ վարչությունում զոհվածների թվաքանակի կտրուկ ավելացումը կապում են խտաբնակ շրջանների համատարած գնդակոծումների հետ: Բացի այդ, ավելացել են ծանր սպառազինության եւ համազարկային կրակի համակարգերի օգտագործման դեպքերը: