Ապրիլի կեսերից, երբ Ուկրաինայի արեւելքում սկսվեց ուժային գործողությունը, մինչեւ օգոստոսի 27-ն ընկած ժամանակաշրջանում Ուկրաինայում հակամարտության զոհ Է դարձել 2593 մարդ, մոտավորապես 6 հազար հոգի վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով մոնիթորինգային առաքելության՝ օգոստոսի 29-ին հրապարակված զեկույցում:

 

Փաստաթղթում, մասնավորապես, նշվում Է, որ երկուստեք ծանր սպառազինության կիրառմամբ կատաղի մարտերը եւ Արեւելյան Ուկրաինայի խիտ բնակեցված շրջանների գնդակոծումները հանգեցրել են այն բանին, որ հուլիսի 16-ից մինչեւ օգոստոսի 17-ն ընկած ժամանակաշրջանում օրական զոհվում Էր 36 մարդ:

 

Կիեւի իշխանություններն ապրիլի կեսից ուժային գործողություն են անցկացնում Ուկրաինայի արեւելքում, որն ուղղված Է փետրվարյան պետական հեղաշրջումից դժգոհ Դոնբասի բնակիչների դեմ: Մոսկվայում հատուկ գործողությունը որակել են պատժիչ եւ համաշխարհային հանրակցությանը կոչ են անում հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել կրակի դադարեցման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: