Ուկրաինայում ավելի քան 8 հազար մարդ, ներառյալ խաղաղ բնակիչներ են զոհվել 2014 թվականի ապրիլի կեսերից հակամարտության սկսվելուց ի վեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվան Շիմոնովիչը՝ Ժնեւում Ուկրաինայի իրադրության վերաբերյալ զեկուցմամբ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի առջեւ:

 

 

«Այսօրվա դրությամբ առնվազն 8050 մարդ Է սպանվել 2014 թվականի ապրիլի կեսերից Ուկրաինայի արեւելքում մարտերի սկսվելուց ի վեր: Այս թվերը ներառում են զոհերը զինված ուժերի, քաղաքացիական բնակչության, զինված խմբերի մասնակիցների թվում եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչության մոտավոր գնահատումներն են: Մենք կարծում ենք, որ իրական թվերն զգալիորեն ավելի մեծ են»,- ասել Է նա:

 

 

Վկայակոչելով Ուկրաինայի կառավարության տվյալները, նա նշել Է, որ երկրի ներսում տեղահանվել Է 1,5 միլիոն մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: