Ուկրաինայի արեւելքում գրեթե 5,7 հազար մարդ Է զոհվել, եւս ավելի քան 14 հազարը՝ վիրավորվել հակամարտության սկսվելուց ի վեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 20-ին Ժնեւում կայացած բրիֆինգի ժամանակ հայտնել Է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով գերագույն կոմիսարի վարչության մամուլի քարտուղար Ռոպերտ Կոլվիլը:
«Անցյալ տարվա ապրիլին հակամարտության սկսվելուց ի վեր զոհվածների թիվը կազմել Է 5 հազար 692, վիրավորվել Է 14 հազար 122 մարդ: Սակայն մենք կարծում ենք, որ իրական թվերն զգալիորեն ավելի մեծ են»,-ասել Է նա:
Կոլվիլի խոսքով՝ առայժմ դիտորդներին, մասնավորապես, չի հաջողվում հաշվել՝ քանի մարդ Է զոհվել եւ քանիսն են վիրավորվել Դեբալցեւոյի շրջանում հրադադարի ռեժիմի հայտարարումից հետո, քանի որ մուտքն այդ շրջան դժվարությունների հետ Է կապված:
«Մենք խորապես ափսոսում ենք, որ մինչ այժմ ԵԱՀԿ-ի դիտորդներին հնարավորություն չի ընձեռվել այցելելու Դեւբալցեւո»,-հավելել Է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով գերագույն կոմիսարի վարչության մամուլի քարտուղարը:
Ինչպես արդեն հաղորդվել Է, ՄԱԿ-ի առաջին հումանիտար ավտոշարասյունը 62 տոննա օգնություն է հասցրել Դոնեցկ, որը ներառում է տաք իրեր, խմելաջուր, եւ դեղորայք: Ուկրաինայում ՄԱԿ-ի համակարգող Նիլ Ուոքերը հայտարարել է, որ մի քանի օրվա ընթացքում Կիեւում կներկայացվի երկրին օգնություն ցուցաբերելու ծրագիրը: ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ընդլայնում է հումանիտար գործողությունները Ուկրաինայի արեւելքում եւ պլանավորում է առաջիկայում սննդամթերքով ապահովել շուրջ 190 հազար մարդու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: