ՄԱԿ-ի փախստականների գործերի գործակալության տվյալներով՝ 2015 թվականին ծովով Եվրոպա են հասել մեկ միլիոնից ավելի փախստականներ ու գաղթականներ:

 

 

ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը հայտնել է, որ նրանց 80 տոկոսից ավելին ժամանել են Հունաստան: Այդ մարդկանց մեծամասնությունը ափ է իջել Լեսբոս կղզում: Մոտավորապես 150 հազար գաղթականներ Լիբիայից են հատել Միջերկրական ծովը՝ հասնելով Իտալիա: Ինչպես Լեսբոսից հայտնել է BBC-ի թղթակիցը, մինչ օրս այնտեղ հազարավոր մարդիկ սպասում են, որ իրենց կգրանցեն ու կուղարկեն Եվրոպա: