Կիրանցում լարված իրավիճակ է։ Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը հայտարարեց, որ ժողովրդի հետ է, պատրաստ է հրաժարական տալ։
«Կամո, եղիր քո ժողովրդի հետ, բայց ոչ մեկին, ոչ մի ղեկավարի քո գրասենյակում մի ընդունի, մեզ հետ կանգնի մինչև վերջ ու գյուղը պահի»,- գյուղապետին դիմելով ասաց կանանցից մեկը։
Կամո Շահինյանն էլ նշեց՝ մինչև վերջ ժողովրդի կողքին է։ Նա նշեց, որ կառավարությունից մարդ է գնում Իջևան, ասում են՝ ակտիվ մարդկանցից թող գան, խոսեն։ Կանանցից մեկն էլ ավելացրեց՝ թող գան՝ գյուղում խոսեն, բոլորն էլ ակտիվ են։