Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը գիշերը հանդիպել է գյուղացիների հետ եւ հայտնել, որ իշխանությունները ոչ մի նոր բան չեն ասում, ինչ պլանավորել են, դա էլ անելու են:

Գյուղացիներն ամբողջ գիշեր ճանապարհը փակ են պահել:

Հիշեցնենք, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի տարածած հայտարարությունից հետո, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված, և որ Կիրանցի որոշ հատված անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, Տավուշի մարզի Կիրանց համայնքում, ի նշան բողոքի, արդեն մի քանի օր է, ինչ փակ է միջպետական ճանապարհը: