Երուսաղեմում ուղղափառ հրեաները, «Թող այս վայրը մինչև վերջ այրվի» վանկարկումներով, հարձակվել են հայկական ռեստորանի վրա։ 

 

«2024 թվականի հուլիսի 13-ին երկու ծայրահեղականներ ներխուժել են Ասլանյանների ընտանիքի «Հայկական պանդոկ» տեղական ռեստորան, բարձրացրել են երաժշտության ձայնը և սկսել են վիրավորել տերերին։

Փախչելիս՝ հարձակվողները վնասել են երկու հնաոճ աթոռ և կոտրել 2000 դոլար արժողությամբ ծաղկամանը։ Ռեստորանի մենեջերը դիմել է մոտակա ոստիկանական բաժանմունք»,-ասվում է քաղաքի հայ համայնքի տարածած հաղորդագրության մեջ։

Տեսանյութը՝ այստեղ։