Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Ատալանտայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո, նշել է, որ իր թիմը պատրաստ է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ կայանալիք դիմակայությանը:
«Ատալանտայի» դեմ խաղում չէինք մտածում «Բորուսիայի» մասին: Թիմը բնավորություն ցույց տվեց և հաղթեց: Մենք մոտենում ենք Չեմպիոնների լիգայի կարևոր խաղին լավ տրամադրված: «Յուվենտուսը» պատրաստ է «Բորուսիայի» հետ հանդիպմանը»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է Tmw-ը: