Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Չաբի Ալոնսոն հույս ունի մասնակցել Գերմայիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը, որում մյունխենցիների մրցակիցը լինելու է Դորտմունդի «Բորուսիան»: Իսպանացի ֆուտբոլիստը Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում «Ինգոլշտադտի» դեմ հանդիպմանը վնասվածք էր ստացել:
«Դեռևս ցավեր ունեմ, սակայն հույս ունեմ՝ կկարողանամ այդ հանդիպմանը խաղադաշտ դուրս գալ»,- Ալոնսոյի խոսքը մեջբերում է Գերմանիայի չեմպիոնների պաշտոնական կայքը:
Նշենք, որ գավաթի խաղարկության եզրափակիչը կայանալու է մայիսի 21-ին Բեռլինում: