«Զենիթի» կիսապաշտպան Անատոլի Տիմոշչուկը հերթական անգամ անդրադարձել է Չեմպիոնների լիգայում «Բորուսիայի» դեմ հանդիպմանը:

«Բորուսիայի» մասին ողջ տեղեկատվությունն ունենք, առաջիկայում մանրամասն կուսումնասիրենք մրցակցին: Դորտմունդցիները 3:0 հաշվով պարտվեցին: Նման բան լինում է, երբ թիմը կենտրոնացված է Չեմպիոնների լիգայի վրա: Առաջնությունում ամեն ինչ պարզ է, այդ պատճառով էլ կենտրոնացել է Չեմպիոնների լիգայի վրա: Սակայն, մենք պատրաստ ենք խաղին»,-ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Զենիթի» թվիթերյան պաշտոնական էջը: