Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում Դորտմունդի «Բորուսիայի» հետ դիմակայության սպասելիքների մասին:
«Դա հիանալի դիմակայություն կլինի: Մենք անհամբերությամբ ենք սպասում այդ խաղին: Անցյալ տարի դարձել էինք Գերմանիայի գավաթակիր, իսկ հետո էլ երկրի չեմպիոն»,- դարպասապահի խոսքը մեջբերում է մյունխենյան թիմի պաշտոնական կայքը:
Նշենք, որ Գերմանիայի գավաթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 17-ին Բեռլինում: