Հյուսիսային Կորեա-ԱՄՆ երկրորդ գագաթնաժողովը կկայանա Հանոյ քաղաքում: «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Գագաթնաժողովը կկայանա Վիետնամում՝ Հանոյում, փետրվարի 27-28-ն ընկած ժամանակահատվածում»,- «Թվիթեր»ի իր միկրոբլոգում գրել է  Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ նախագահն ավելացրել է, որ անհամբեր սպասում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպմանը, որպեսզի խաղաղության գործում հասնեն առաջընթացի: Թրամփը նշել է, որ  Փհենյանում կայացած ԱՄՆ-ի և Հյուսիասային Կորեայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը անցել է բավական հաջող: