ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համաձայնության է եկել Հյուսիսային Կորեայի ապամիջուկայանացման նպատակով համագործակցության համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրանք նման քննարկում են ունեցել Պոմպեոյի՝ Ճապոնիա կատարած այցի ժամանակ: Պոմպեոն նշել է, որ ապամիջուկայնացման համար անհրաժեշտ է սերտ համագործակցություն:

Ճապոնիայի վարչապետն իր հերթին ողջունել է Պոմպեոյի այցը՝ Հյուսիսային Կորեա այցի նախօրեին: Սպասվում էր, որ Պոմպեոն վարչապետին կպատմի առաջիկա բանակցությունների մանրամասների մասին: