Հյուսիսային Կորեան, անտեսելով իր սպառազինության փորձարկումները սահմանափակելու կոչերը, կիրակի բալիստիկ հրթիռ է արձակել, որը վայրէջք է կատարել ծովում' Ռուսաստանի մոտ:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը' ընդգծելով, որ հրթիռի փորձարկումը տեղի է ունեցել Հարավային Կորեայում նոր նախագահի ընտրություններից օրեր հետո, որը ցանկություն է հայտնել երկխոսություն սկսել Փհենյանի հետ:
ԱՄՆ-ի ռազմատեխնիկական հրամանատարությունը փորձում է պարզել արձակված հրթիռի տեսակը, սակայն նշվում է, որ այն չի համապատասխանում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի չափանիշներին։
Ճապոնիայի պաշտպանության նախարար Տոմոմի Ինադայի խոսքով' դա կարող է ն որ տեսակի հրթիռ լինել: Հրթիռի թռիչքը 30 րոպե է տևել, որից հետո այն ընկել է ծովը' Հյուսիսային Կորեայի արևելյան ափի և Ճապոնիայի միջև: