Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են 260 հա ական, հայտնում է ՌԴ ՊՆ֊ն:
«Գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են 260 հա տեղանք, շուրջ 100 կիլոմետր ճանապարհ, 434 բնակելի շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8,6 հազար պայթուցիկ առարկա», - ասվում է հաղորդագրության մեջ: Այժմ խաղաղապահներն ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային ծայրամասերի մաքրումը: «Հայտնաբերված պայթուցիկ առարկաները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված աղբանոցում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում' ապահովված բոլոր անհրաժեշտ անվտանգության միջոցներով », - ավելացնում է հաղորդագրությունը: