ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Հյուսիսային Կորեային իր քաղաքացիների ոչնչացման և ամբողջ աշխարհում մեծ թվով մարդկանց սպառնալու մեջ:
«ԿԺԴՀ-ի ռեժիմը մեղավոր է միլիոնավոր մարդկանց սովամահ անելու մեջ, ինչպես նաև էլ ավելի մեծ թվով մարդկանց կալանքի տակ պահելու, խոշտանգումների ենթարկելու, սպանելու և ճնշելու մեջ», - ինչպես հայտնում է «Ռիա-նովոստի»-ն, ասել է Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ:
Ըստ նրա` Հյուսիսային Կորեան սպառնում է ողջ աշխարհին` մեծ թվով մարդկանց սպանելու կոչեորվ:
Նա քննադատել է այն երկրներին, որոնք Հյուսիսային Կորեայի հետ առևտրային կապի մեջ են, խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները:
«Ոչ մի երկրի չի շահագրգռում այն փաստը, որ այս հանցավոր ռեժիմը զինված է միջուկային զենքերով և հրթիռներով», - ասել է Թրամփը: