Հյուսիսային Կորեայի կողմից ջրածնային ռումբի փորձարկումը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի ուղղակի խախտում է: Այս մասին հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել են ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Իգոր Մորգուլովան և Հյուսիսային Կորեայի հանդեպ քաղաքականության հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սոն Կիմը:

 

Ինչպես ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, զրույցի ընթացքում ռուսական կողմն «ընդգծել է վեցակողմ բանակցային գործընթացի շրջանակներում թերակղզում առկա խնդիրների քաղաքա-դիվանագիտական լուծումների անայլընտրանքայնությունը, ինչպես նաև քայլերից խուսափելու անհրաժեշտությունը, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում հակամարտային ներուժի աճի»:

 

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն համաձայնել է հետագա գործողություններ ձեռնարկել Հյուսիսային Կորեայի դեմ, այն բանից հետո, երբ երկիրը ջրածնային ռումբ է փորձարկել: Փհենյանն այդ մասին հայտարարել է հունվարի 6-ին: Դրա արդյունքում Հյուսիսային Կորեայում կասկածելի սեյսմոլոգիական ակտիվություն է նկատվել: