ԱՄՆ-ն 2010 թվականին համակարգչային վիրուսի օգնությամբ փորձել է հարձակվել Հյուսիսային Կորեայի միջուկային ուժերի վրա: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ հետախուզության աղբյուրին:

 

Նրա խոսքով՝ Stuxnet լրտեսական վիրուսի ստեղծողները հատուկ այդ նպատակների համար մշակել են վիրուսի տարատեսակ, որը պետք է ակտիվանար վարակված սարքում կորեերենով ցանկացած հաղորդագրություն գրելիս:

 

Գործողությունը ձախողվել է, քանի որ ամերիկյան հետախուզությանը չի հաջողվել այդ վիրուսով վարակել սարքերը, որոնցից կախված է Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը: