Կիրակի Սիրիայի հյուսիսում ապաէսկալացիայի գոտուց արձակված անօդաչուների միջոցով Հմեյմիմում ռուսական ՕՏՈՒ բազայի վրա հարձակման փորձ են ձեռնարկել ահաբեկիչների կազմավորումները, հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ Լաթակիայի շրջանում ՀՕՊ զենիթային միջոցները կրակ են բացել օդային թիրախների վրա: Սիրիական գործակալությունն այլ մանրամասներ չի հաղորդում: