ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անգամ իր զայրույթն է արտահայտել Հյուսիսային Կորեայի կողմից փորձարկված վերջին հրթիռի կապակցությամբ: Այս մասին հայտնում է ամերիկյան CNN հեռուստաընկերությունը՝ մեջբերելով Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նախագահ Թրամփի խոսքերը:
«Ես չգիտեմ, թե սա որքան ժամանակ կշարունակվի, սակայն Հյուսիսային Կորեան շարունակում է անհանգստացնել, և նրա պահվածքն ամոթալի ու վտանգավոր է»,- նշել է Թրամփը: