Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Տոմաս Մյուլերը խոստովանել է, որ Բունդեսլիգայի 13-րդ տուրից հետո Դորտմունդի «Բորուսիայի» վերջին հորիզոնականն զբաղեցնելն իր համար անակնկալ է:

«Ոչ ոք նման բան չէր սպասում: Կողքից իրավիճակին նայելով՝ նույնիսկ ասելու բան չես գտնում: Սկզբում իրենց խնդիրները չէին վախեցնում, բայց հիմա հույս ունենք, որ նրանք միավորներ կվաստակեն: «Բորուսիան» շատ կարևոր է գերմանական ֆուտբոլի համար: Սակայն, ինչպես տեսնում ենք, մեր մարզաձևում հնարավոր է ամեն ինչ: Չեմպիոնների լիգայում նրանց մոտ ամեն ինչ կարգին է, իսկ Գերմանիայի առաջնությունում գտնվում են վերջին հորիզոնականում: Սա խելահեղություն է, սակայն նախկինի պես մեր խնդիրը չէ»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sky Sports-ը: