Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն չի մասնակցի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ կայանալիք խաղին: Այս մասին տեղեկացնում է La Sexta-ի լրագրող Խոսել Լուիս Սանչեսը:

Ձգել է բրազիլացու ծնկատակի ջիլը: Ապաքինման համար անհրաժեշտ կլինի 16 օր: Ֆուտբոլիստը հնարավորություն ունի մասնակցել Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա վաղը: