Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակն» արտագնա խաղում կհանդիպի «Վոլգային»:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, խաղին չի մասնակցի Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Հարձակվողը վերականգնվում է վնասվածքից: Մովսիսյանի և վնասվածք ստացած մյուս ֆուտբոլիստների համար մշակվել է մարզումների հատուկ ծրագիր:
Մեր մյուս ֆուտբոլիստը՝ Արաս Օզբիլիսը, հայտավորված է խաղին: