Sport-express կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հավանաբար կխաղա Ռուսաստանի առաջնության նոր մրցաշրջանի՝ «Ուֆայի» դեմ խաղին:
Կայքը գրում է, որ Մովսիսյանը մարզումների ժամանակ եղել է այն ֆուտբոլիստների խմբում, ովքեր հավանաբար կլինեն մեկնարկային կազմում: Մեր հավաքականի մյուս ֆուտբոլիստը՝ Արաս Օզբիլիսը, հավանաբար, պահեստայինների թվում կլինի:
Նշենք, որ առաջին տուրի «Սպարտակ» - «Ուֆա» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 17-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:00-ին: