sport-express կայքը կազմել է Ռուսաստանի առաջնության աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստներից կազմված խորհրդանշական հավաքականի կազմը, որում ընդգրկվել է Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Հայ հարձակվողը ստացել է 6.28 գնահատականը:
«Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը դարձել է աշնան «ամենաթեժ» ռմբակուն: Ազգային հավաքականի կազմում երկու գոլերին ավելացրել է ևս 10-ը' խաղալով «Սպարտակում»: Եվ դա այն դեպքում, երբ վնասվածքը վաղուց խանգարում էր նրան: Չնայած վիրահատության անհրաժեշտությանը, Յուրան «Զենիթի» հետ խաղում հեթ-տրիկ ձևակերպեց»,-գրում է կայքը: