Մոսկվայի «Սպարտակը» «ВКонтакте»-ի իր էջում երկրպագուների շրջանում հարցում է անցկացրել օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար:
Ինչպես տեղեկացնում է մոսկովյան թիմի պաշտոնական կայքը լավագույնն է ճանաչվել Կվինսի Պրոմեսը: Քվեարկության արդյունքում 23-ամյա ֆուտբոլիստը հավաքել է ձայների 63%-ը: Նշենք, որ անցյալ ամիս կիսապաշտպանը հեղինակել է 4 գոլ:
Ձայների 10%-ով երկրորդ տեղում Հայաստանի ազգային ընտրանու հարձակվող Յուրա Մովսիսյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ռոման Շիրոկովը (7%):