Ռուսական Sport-Express կայքը կազմել է երկրի առաջնության 21-րդ տուրից հետո լավագույն ֆուտբոլիստների ցանկը (հաշվի առնելով միջին գնահատականը):

Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ՝ 6.17 միավորով:

Մովսիսյանը լավագույնն է նաև օտարերկրացի խաղացողների և հարձակվողների շարքում:

Հայաստանի հավաքականի մյուս ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսն Ալեքսանդր Սամեդովի հետ լավագույնն է աջ կիսապաշտպանի դիրքում: