Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական կայքը հրապարակել է երկրպագուների վարկածով լավագույն ֆուտբոլիստների ցանկը:

Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ երկրպագուները ընտրել են կիսապաշտպան Դենիս Գլուշակովին, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը երկրորդն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Խոսե Խուրարդոն:

Հիշեցնենք, որ նախորդ' 2012-13թթ. մրցաշրջանում լավագույնն էր ճանաչվել Դմիտրի Կոմբարովը: